Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    41%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    20 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում:  Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական թիմերը շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքը ականազերծելու համար: «Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2165 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1892 շենք , ներառյալ` 30 սոցիալական նշանակության օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25,640 պայթուցիկ օբյեկտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Թեմայի այլ նորություններ