Խաղաղապահները խաղողի անվտանգ հավաք են ապահովել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    41%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    20 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Խաղաղապահները խաղողի անվտանգ հավաք են ապահովել գիշերօթիկ դպրոցի երեխաների համար

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գիշերօթիկ դպրոցի երեխաների համար ապահովել են խաղողի անվտանգ բերքահավաք: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել է խաղողի բերքահավաքի անվտանգության ապահովման համար, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանազատման գծի երկայնքով։ Բերքահավաքի ժամանակ անվտանգության ապահովումը կշարունակվի երկու շաբաթվա ընթացքում», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովը։

ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում խաղողի մթերման նպատակով սկսվել է խաղողի բերքահավաքը սահմանազատման գծի երկայնքով տեղակայված տնկարկների վրա։

«Մենք այսօր սկսել ենք բերքահավաքը՝ խաղաղապահների պահպանության ներքո։ Մեր տնօրենը որոշել է բերքի մի ասն ուղարկել մանկատուն, երեխաները շատ ուրախ են: Այսօրվա դրությամբ բերքատվությունը լավ է, խաղաղապահների օգնությամբ մենք, այնուամենայնիվ, կարողացանք սկսել հավաքը»,-պատմել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Ափիկ Արթեսյանը։

Հավաքողները կամավոր ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը հանձնել Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցին:

«Այսօր մենք սկսել ենք բերքահավաքը և բերել ենք այն մեր երեխաների համար։ Խաղաղապահները ապահովել են մեր անվտանգությունը բերքահավաքի ժամանակ։ Մենք որոշել ենք առաջինը բերքով կիսվել մեր մանկատան հետ», - ասել է գինու ձեռնարկության ներկայացուցիչ Աննա Սարգսյանը։

Այս տարվա գարնանը ռուս սակրավորները տեղանքի մաքրումն իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից՝ ապահովելով խաղողի այգիների անվտանգ խնամքը, ինչպես նաեւ ժամանակին հատապտուղների հավաքումը:

Թեմայի այլ նորություններ