Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 24°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

Կարևորում ենք ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հարցում․ Արարատ Միրզոյան

 Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրներին հաջողվել է շատ ամուր հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանը։ «Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք համատեղ ջանքերով մեր համագործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական երկխոսության մակարդակի, և հատկանշական է, որ ես այստեղ եմ ռազմավարական երկխոսության նիստի շրջանակներում։ Այս նիստի ընթացքում մենք կենտրոնանում ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների,  արդարադատության ոլորտի բարեփոխումների, բանկային ոլորտում համագործակցության վրա, համագործակցությունը խորացնելու ուղիներ ենք փնտրում պաշտպանության, ինչպես նաև կոռւպցիայի դեմ պայքարի ոլորտում։ Եվ մենք գնահատում ենք մեր բարեփոխումներին աջակցելու՝ ԱՄՆ-ի ջանքերը»,- նշել է Միրզոյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում էներգետիկ ոլորտը զարգացնելու հարցում՝ կարևորելով քաղաքացիական միջուկային ոլորտում փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս համատեքստում ես ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ»,- ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը, ինչը հաստատել է նաև այս տարի։

Թեմայի այլ նորություններ