Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 17°C
    48%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    54%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    70%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան

Կառավարությունը որդեգրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման ռազմավարություն. Միրզոյան

ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման, մեր երկրի և տարածաշրջանի ձևավորման համար խաղաղ ու կայուն զարգացման դարաշրջան բացելու պետական ռազմավարություն: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«2021 թվականի ընթացքում մեր բոլոր գործողություններն ուղղված են եղել այդ ռազմավարությունը կյանքի կոչելուն: Մեր նպատակներին հասնելու համար առաջնային էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո՝ Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների առաջնային ընդգծմամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ 2021 թվականի ընթացքում այս առումով որոշակի հաջողություններ են գրանցվել, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2 հանդիպում:

«Համանախագահների առաջարկությամբ այդ և հետագա քննարկումները պետք է կենտրոնանային այսպես ասած՝ «փոքր քայլերով առաջ գնալու» մարտավարության, հումանիտար և այլ հարակից խնդիրների լուծման վրա, ապա նաև՝ մեր պնդմամբ արձանագրելով, որ օրակարգում է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումը»,- ասաց Միրզոյանը:

Արտգործնախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները 2021 թվականին ընդունել են 11 հայտարարություն, որոնցում հստակորեն արձանագրվել է, որ ԼՂ հիմնախնդիրը դեռևս լուծված չէ և պետք է կարգավորվի ոկղմերին հայտնի սկզբունքների տարրերի հիման վրա:

«Այս շարքում ուզում եմ առանձնացնել դեկտեմբերի 7-ին նախագահող երկրների 3 արտգործնախարարների համատեղ հայտարարությունը: Այս հայտարարությունը հանրայնացվեց այն բանից հետո, երբ Ստոկհոլմում ադրբեջանական կողմը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը: Սա, կարծում եմ, էական նրբերանգ է»,- ասաց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ