ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում է կայացվել մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին:

«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքների, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ թեմայով քննարկումները, այդ թվում ՌԴ միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և, ի վերջո, հնարավոր է եղել այդպիսի կոմպրոմիսային որոշման հանգել:

«Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների՝ իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,- նշեց վարչապետը: 

Փաշինյանի խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ը. ԵՄ-ը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում:

«Այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ