Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    33 կմ/ժ
  • Լոռի 17°C
    75%
    6 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    10 կմ/ժ
  • Արարատ 28°C
    26%
    19 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    15%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    66%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    57%
    20 կմ/ժ
  • Արցախ 18°C
    68%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ

Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում և Գորիսի կոորդինացիոն կենտրոնում դիմավորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և ապահովում կենսական անհրաժեշտության առաջնային պարագաներով և սննդով՝ Կառավարության բոլոր գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ մանրամասնելով բռնի տեղահանված անձանց աջակցության համար տարվող աշխատանքները:

«Մեր դեպքում ոչ միայն պարզապես դիմավորելն է, այլ նաև տեղում հիմնական կարիքներն իմանալն է և խնամքի կարիք ունեցող, հաշմանդամություն ունեցող մարդկանց լրացուցիչ կարիքները բավարարելն է։ Օրինակ՝ եթե միայնակ տարեց է, առանց ծնողի հսկողության կամ ուղեկցության երեխա է, մենք այդ դեպքերը ինքներս են կարգավորում և համայնքի ու մարզպետարանի հետ միասին կազմակերպում ենք այդ մարդկանց խնամքի հաստատություն տեղափոխումը։ Այս պահին խնամքի հաստատություններ ուղեկցել ենք 5 անձի»,- ասաց Ժամակոչյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը բռնի տեղահանված անձանց այլ կարիքները գնահատում է նրանց կեցության պայմաններն ապահովելուց հետո։

Փոխնախարարը նաև նշեց, որ այդ անձանց ցուցաբերվում է հոգեբանական աջակցություն, որը շարունակական բնույթ է կրելու։

Թեմայի այլ նորություններ