Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք ցանկանում են աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, կոչ է անում համագործակցել իրենց հետ՝ ռեսուրսները մեկտեղելու և դրանք նպատակին ծառայեցնելու համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն ասաց՝ իրենց հետ համագործակցելու պարագայում աջակցության տրամադրումը կլինի թիրախային: 

Նա պատմեց՝ երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ մուտք են գործում Կոռնիձորի վրանային կայան, այնտեղ աշխատում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբը, որում  մարզպետարանի, համայնքի սոցիալական աշխատողներն են, նախարարության միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողները:

«Կարիքները գնահատվում են առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով, որտեղ քաղաքացիները կարող են իրենց կարիքների մասին ահազանգել: Տեղեկատվությունն անմիջապես հասանելի է դառնում մարզպետարանների և մեր միասնական սոցիալական ծառայության սոցաշխատողների  համար, ինչից հետո,  ըստ գնահատված կարիքի, իրականացվում է  դրա  բավարարումը»,-նշեց նա և հավելեց՝ այն քաղաքացիները, որոնք  ունեն նաև կացարանի անհրաժեշտություն, Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանից հետո տեղափոխվում են Գորիսի կոորդինացիոն կենտրոն, որը քաղաքի  դրամատիկական թատրոնում է:

Մանուչարյանի խոսքով՝ կենտրոնում համապատասխան մասնագիտական խմբի հետ կազմակերպվում է նրանց կեցության վայրի ապահովման աշխատանքը:  Կեցության վայրի ապահովման ամբողջ գործընթացն իրականացվում է մարզպետարանների համակարգմամբ: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը կարևորեց նախարարության նախաձեռնությամբ գործարկված սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը (map.socservice.am), որտեղ կարող են մուտք գործել աջակցել ցանկացող տարբեր կազմակերպություններ և գույքագրել իրենց ռեսուրսները: Այդ տեղեկատվությունը հասանելի է և՛ նախարարությանը, և՛ մարզպետարաններին: Ռեսուրսները կօգտագործվեն ըստ կարիքի:

Մանուչարյանի խոսքով՝ լինում են մարդիկ, որոնք դիմում են նախարարություն  և պատրաստ են որպես կամավոր օգտակար լինել: Նրանց համար էլ ստեղծվել է kamavor.mlsa.am կայքը:

Նա ընդգծեց, որ զանգեր են ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  անձանցից: Մինչ օրս նրանցից ստացել են 3 հազարից ավելի զանգեր, որոնք վերաբերում են կացարաններին,  տեղափոխվելուն և մի շարք այլ հարցերով:

Թեմայի այլ նորություններ