ԱՍՀ նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նախարարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    37%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    83%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    43%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    63%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    37%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    35%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    54%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    68%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

ԱՍՀ նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նախարարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր

ԱՍՀ նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նախարարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, ինչպես նաև վերջիններիս սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։   
 
Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նախարարության և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի կողմից իրականացվող աշխատանքներին՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցության դերը։ Նախարարը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ նախարարությունը կշարունակի ակտիվ աշխատանքներ իրականացնել տեղահանված անձանց խնդիրների համատեղ կարգավորման նպատակով։
 
Մասանորի Ֆուկուշիման վշտակցություն է հայտնել ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ և նշել, որ Ճապոնիայի կառավարությունը ևս պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր ներդնել և աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների հաղթահարման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ