«Արդեն ավելի քան 200 ժամ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախի ճանապարհը:
Ինչպես արձագանքել են բազմաթիվ երկրներ ու միջազգային կառույցներ՝ այդ ճանապարհը պետք է բացվի անհապաղ և առանց նախապայմանների»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն վարդանյանը՝ նշելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի փակման հարցի քննարկման կարևորությունը:
Այս համատեքստում Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի նիստում հարցի բարձրացման համար ջանքեր գործադրած բոլոր մարդկանց, ՀՀ կառավարությանն ու անհատներին:
Նա նաև իրազեկեց, որ արդեն Արցախում իր աշխատանքն է սկսել նորանշանակ առողջապահության նախարարը, որին մաղթեց հաջողություններ՝ կարևոր ոլորտի աշխատանքները համակարգելու գործում: