Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    50%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    89%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    2 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    71%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին;

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։

Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։ Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի հրապարակից հնչեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ-ից հանելու և Մայր Հայաստանին վերամիանալու կոչերը։

Անտարակույս, ժամանակակիցների հիշողության մեջ անշրջելի էր համազգային զարթոնքի այդ պոռթկումը, և մոտ հիսուն հազար ցուցարարների պահանջով արդեն փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի կայացրած որոշմամբ ընդունվեց այդ պատմական նշանակալից իրավական ակտը։

Հարկ ենք համարում ընդգծել և տեղեկացնել մեր հայրենակիցներին , որ համավարակի սաստկացմամբ պայմանավորված՝ ինչպես սեպտեմբերի 2-ին ենք զուսպ ու ծանրակշիռ դիմավորել ԱՀ անկախության հռչակման 30-ամյա հոբելյանը, նույն կերպ կկազմակերպենք փետրվարի 20-ին նվիրված միջոցառումները։

Օրվան ընդառաջ Արցախի Հանրապետության խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներգրավմամբ նախատեսվում է անցկացնել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ կհրապարակվի արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի մասին որոշումը։

Թանկագի՛ն հայրենակիցներ

Կրկին շնորհավորելով ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի առթիվ՝ մեր ազգին մաղթում եմ տոկունություն, խաղաղ ու ստեղծարար կյանք և որ ամենակարևորն է՝ անսասան հավատ ապագայի հանդեպ»,-նշված է ուղերձում։ 

Թեմայի այլ նորություններ