Արցախի ԱԺ նախագահը և Աննա Աստվածատուրյան-Թերքոթն անդրադարձել են բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Լոռի 14°C
    85%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    15 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    66%
    4 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    55%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    74%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Արցախի ԱԺ նախագահը և Աննա Աստվածատուրյան-Թերքոթն անդրադարձել են բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծմանը

Արցախի ԱԺ նախագահը և Աննա Աստվածատուրյան-Թերքոթն անդրադարձել են  բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծմանը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 19-ին ընդունել է ամերիկահայ գրող, բարերար, Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով ամերիկահայ բարերարին, շնորհավորել է ՀՀ քաղաքացիություն ստանալու և Վեստբրուկի քաղխորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ըստ աղբյուրի՝ Արթուր Թովմասյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի, մասնավորապես՝ վերջինիս կողմից կյանքի կոչված «Սեր Արցախ» ծրագրի գործունեությունը և նշել, որ 2020թ․ պատերազմից հետո Արցախում ծնունդների զգալի աճ է գրանցվել։

Աննա Աստվածատուրյան-Թերքոթը նախ՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա՝ ընդգծել․ «Իմ նշանաբանն է պաշտպանել Արցախը։ «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի իրագործման հիմնական նպատակն էր՝ հիշեցնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, որ Արցախը կա, ապրում է և պետք է աջակցել Արցախում ծնվող յուրաքանչյուր երեխայի։ Սփյուռքում անտեղյակ են  Արցախում տիրող իրավիճակից և հուսով եմ՝ իմ ծրագրերով և այցով կարող եմ որոշակի գնահատական տալ», - շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շեշտել է Աստվածատուրյան-Թերքոթը։

Նա  շեշտել է, որ «Սեր Արցախ» ծրագրի շրջանականերում Արցախի նորածիններին և նրանց մայրերին տրամադրվող նվեր-արկղի պարունակությունը հավաքվում և փաթեթավորվում է Հայաստանում և Արցախում․ ծրագիրը, ըստ շահառուների արտահայտած կարծիքի, հաջողված է։

Հանդիպմանը, որին ներկա են եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Բելլա Լալայանը, անդրադարձ է կատարվել Արցախի անվտանգային հարցերին և բռնի տեղահանված արցախցիների  բնակարանային խնդիրների լուծմանը։

Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ եռամիասնությամբ և համազգային  օրակարգի ձևավորմամբ միայն նոր հաջողություններ կարձանագրենք։

ԱԺ նախագահը հուշանվերներ է հանձնել Աննա Աստվածատուրյան-Թերքոթին և հաջողություններ մաղթել հայրենանվեր աշխատանքում։

Թեմայի այլ նորություններ