Արցախի Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    9 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    7 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    71%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Արցախի Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Արցախի Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 1-ին հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։

«Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի  հայտարարությունների և խորհրդարանի կողմից  ընդունվող օրենքների մասին, որոնք առնչվում են  հետպատերազմյան իրողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը զրուցակիցները խոսել են տարածաշրջանային սրընթաց զարգացումների և Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Նշվում է, որ Ռընե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ Արցախի ժողովրդի կողքին են։ Ֆրանսահայ գործիչը նշել է նաև, որ սփյուռքահայ կազմակերպությունները շարունակելու են տարբեր ծրագրերով աջակցել արցախահայությանը։

Երկուստեք կարևորվել է  ամբողջ հայության  միաբան ու միակամ գործելը։

Թեմայի այլ նորություններ