Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. Արման Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    80%
    7 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    38%
    5 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    60%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    74%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    40%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    5 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. Արման Սարգսյան

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված. Արման Սարգսյան

Փառուխում իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Որևէ մեծ բախումներ այս պահին չկան: Այս  մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Նա միաժամանակ նշեց, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ էսկալացիայի ալիքը մեծանա, քանի որ  խաղաղությունը փխրուն է:

«Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի ապակայունացնել իրավիճակը՝ իր շահերից ելնելով»,- նշեց Արման Սարգսյանը: 

Անդրադառնալով հարցին, թե խաղաղապահների գործողություններն Արցախում ուսումնասիրվո՞ւմ են արդյոք, թե՞ ոչ, պատասխանեց, որ նման զգայուն թեմաների շուրջ պետք է խոսեն պատկան մարմինները:

«Կարող եմ խոսել այն մասին, թե ինչ վիճակ է այս պահին. արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների հարցին՝ երբ կնշանակվի ԳՇ պետ, պաշտպանության փոխնախարարն ասաց, որ ԳՇ պետի պաշտոնակատարը Կամո Քոչունցն է, որն ունի օրենքով սահմանված բոլոր լիազորությունները և լծակները։

«Բնականաբար, նշանակում տեղի է ունենալու։ Եթե ես իմանայի, կասեի՝ վաղը չէ, մյուս օրը։ Ընդհանուր առմամբ՝ կարող եք համարել, որ մենք ունենք գլխավոր շտաբի պետ, որը բոլոր լիազորությունները կատարում է»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ