Ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    48%
    6 կմ/ժ
  • Լոռի 17°C
    66%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    65%
    12 կմ/ժ
  • Արարատ 24°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    56%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    61%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17577
  • Դոլար = 388

Ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան

Ապաշրջափակվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ կա համընդհանուր ընկալում, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում ճանապարհները գործելու են այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

Անդրադառնալով կոմունիկացիաներին, դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին՝ Միրզոյանն ասաց, որ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը՝ հիշեցնելով ապաշրջափակման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի մասին:Նա հիշեցրեց, որ 2021-ի հունվարի 11-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի միջև ստորագրվել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու մասին հայտարարությունը: Խումբը 2021-ի ընթացքում ունեցել է 8 աշխատանքային հանդիպում, ստեղծվել են ենթախմբեր:

«Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումներին՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երթուղին վերագործարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եվ այժմ աշխատանքներ են տարվում այդ պայմանավորվածությունները դե յուրե ամրագրելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը:

Այնուհետև ԱԳ նախարարը հավելեց. «Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այժմ կա համընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, երկաթուղիները, բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով, որ անցնում են»,-ասաց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ