ԱՄՆ-ը և Ֆրանսիան հստակություն են ակնկալում ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում Թուրքիայի դերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 20°C
    57%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    82%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    45%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    45%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    82%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

ԱՄՆ-ը և Ֆրանսիան հստակություն են ակնկալում ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում Թուրքիայի դերի մասին

ԱՄՆ-ը և Ֆրանսիան հստակություն են ակնկալում ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում Թուրքիայի դերի մասին

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի շատ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, ինչպես նաև պայմանավորվածությունում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Նրանց հարցրել են Փարիզում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունների թեմաների մասին: «Նրանք շատ են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Որպես երկու (ԵԱՀԿ Մինսկի խմբի)  համանախագահողներ, նրանք [Ֆրանսիան] համակարծիք են  մեզ հետ: Մենք, ինչպես և նախկինում, այժմ էլ հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի (խաղաղ) գործընթացում որպես համանախագահների դերին»,- ասել են ամերիկացի դիվանագետները:

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները «ճանաչել են Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները, որոնք հանգեցրել են կրակի դադարեցման, որը իրականում պահպանվում է մոտ մեկ շաբաթ: Միաժամանակ, խոստովանել են՝ այս համաձայնագրի պարամետրերի վերաբերյալ Ռուսաստանից հստակություն պահանջող դեռ շատ հարցեր կան, ներառյալ Թուրքիայի դերի մասին (իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ) ստանալու համար»:

«Նրանք երկուսն էլ նշել են, որ Ռուսաստանը համանախագահներին հրավիրել է Մոսկվա՝ ավելի շատ հստակություն մտցնելու համար: Համանախագահների միջև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից: Ըստ ամերիկացի դիվանագետների ՝ Լը Դրիանը Պոմպեոյին պատմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի մասին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործողությունները պետք է իրականացվեն Մինսկի խմբի շրջանակում: Միաժամանակ նա հատկապես նշել է, որ Միացյալ Նահանգները «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»:

Թեմայի այլ նորություններ