ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    26%
    19 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    36%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    62%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    26%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.17511
  • Դոլար = 388.501

ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին

ԱՄՆ-ն ակտիվորեն դիտարկում է ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակ. Փաուերը՝ ԼՂ-ի մասին

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շատ անհանգստացնող հաղորդումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով հարցին, թե հավատո՞ւմ են  արդյոք Ադրբեջանի այն պնդումներին, թե ԼՂ-ում թիրախավորել են միայն ռազմական օբյեկտները:

«Մենք շատ անհանգստացնող հաղորդումներ ենք ստացել քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Հաղորդումները վերստին ընդգծում են, թե որքան անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղում հիմա անկախ աչքեր լինեն»,-ասաց Փաուերը:

Նա հիշեցրեց, որ ինքը Հայաստանում է նախագահ Բայդենի հանձնարարականով՝ խոսելու իշխանությունների, ՀԿ-ների և ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ:

«Ես և նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պետք է ունենա տեղի ունեցածը: Եվ դրա համար եմ ես նաև այստեղ, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանամ, լսեմ ականատեսների վկայությունները, նաև խորհրդակցենք տարածաշրջանի իշխանությունների, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետ: Եվ, երբ ես վերադառնամ ու ներկայացնեմ այն պատմությունները, որ լսել եմ ականատեսներից, այդ ամենն անշուշտ օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը կարողանան դիտարկվող տարբերակներից ընտրել այն տարբերակը, որը կկիրառվի: Այս պահին ակտիվորեն դիտարկվում են ձեռնարկվող քայլերի մի քանի տարբերակներ»,-ասաց Փաուերը:

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը ԱՄՆ վարչակազմի իր գործընկերներին է ներկայացնելու Հայաստանում իր աչքով տեսածը, ականատեսների հետ իր զրույցները, ներկայացնելու է, թե ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ բնակիչների համար: ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է աշխատել այդ մարդկանց անհետաձգելի կարիքները հոգալու հարցում:

«Կարծում եմ, որ այն միջոցները, որ ԱՄՆ-ն հատկացնում է հումանիտար կարիքներին աջակցելու նպատակով, կկարողանան դրական տեղաշարժ ապահովել այս մարդկանց համար»,-ընդգծեց Փաուերը:

Թեմայի այլ նորություններ