Ադրբեջանական  զինված  ուժերը  հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    42%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    61%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    42%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    82%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    42%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    51%
    1 կմ/ժ
  • Արցախ 16°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.16971
  • Դոլար = 388

Ադրբեջանական  զինված  ուժերը  հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

Ադրբեջանական  զինված  ուժերը  հրազենով կրկին կրակել են հողագործությամբ զբաղվող արցախցիների ուղղությամբ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից փետրվարի 15-ի ժամը 15:30-ի սահմաններում հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական նշանակության աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ: Այս մասին հայտարարությամբ տեղեկացնում է Արցախի  Հանրապետության  դատախազությունը։

Ըստ աղբյուրի՝ ԱՀ ոստիկանությունը կատարում է վերը նկարագրված հանցավոր դեպքի  նյութական հետքերի արձանագրում և ամրագրում:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքների փոխարեն, Ադրբեջանի Հանրապետության դատախազությանը խորհուրդ կտայինք նվազագույն միջոցները ձեռնարկել Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացմանն ուղղված դեպքերը կանխելու և նման հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ: Դա ոչ միայն «խաղաղության ձգտող» երկրների համար միակ քաղաքակիրթ մոտեցումն է, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային միացած Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ու հրապարակայնորեն ստանձնած պարտավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ