Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    67%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    82%
    3 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    65%
    11 կմ/ժ
  • Արցախ 17°C
    82%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Սլովակ մասնագետի պայմանագիրը պետք է ավարտվել Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի С դիվիզիոնի խմբային փուլի ավարտից հետո․ նոյեմբերի 18-ին Վրաստանի հավաքականը խմբային փուլի վերջին խաղում պետք է հանդիպի Էստոնիային։ Սակայն տեղի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է չսպասել այդ խաղին․ Հայաստանի հավաքականից կրած 1-2 հաշվով պարտությունից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Իաշվիլին հանդիպել է Վայսին, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը։ Էստոնիայի հավաքականի հետ խաղին Վրաստանի հավաքականին կպատրաստի երկրի Մ-19 հավաքականի մարզիչ Ռամազ Սվանաձեն։

Վայսի հեռանալու մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 12-ին Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունից (0-1) հետո։ Արդեն հայտնի էր, որ Ազգերի լիգայի խմբային փուլից հետո նա չի շարունակելու աշխատանքը։ Սակայն Հայաստանի հավաքականից կրած պարտությունն արագացրեց գործընթացը։

Ինքը՝ մարզիչը, Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել էր դեպքերի նման ընթացքը․ «Հիմա պետք է առաջ նայել, մենք պետք է պատրաստվենք Էստոնիայի հավաքականի հետ խաղին, թեև, չգիտեմ, միգուցե, ես չեմ պատրաստի թիմին այդ խաղին»,- նշել էր Վայսը։

Խոսելով Հայաստանի հավաքականից կրած պարտության մասին փորձառու մասնագետը նշել էր, որ իր թիմը չօգտագործեց բազմաթիվ հնարավորությունները, մինչդեռ Հայաստանի հավաքականը իր հակագրոհների ժամանակ ունեցած հնարավորությունները գերազանց օգտագործեց․ «Հայաստանի հավաքականը շատ լավ ֆուտբոլիստներ ունի առջևի գծում՝ Գևորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը։ Նրանք հիանալի խաղացողներ են։ Գերմանիայում խաղացող այն տղան (նկատի ունի հաղթական գոլի հեղինակ դարձած Սարգիս Ադամյանին - խմբ․), «Հոֆենհայմում» խաղացող․․․ Երկու-երեք հնարավորությունցի մեկն օգտագործում է։ Իսկ մեր խաղացողները չեն կարողանում իրենց բազմաթիվ հնարավորություններն օգտագործեն։ Եթե ես մնամ Վրաստանի հավաքականի ղեկին, մի շարք խաղացողներ չեն հայտնվի թիմում»,- նշել էր Վայսը։

Վերջինիս համար Հայաստանի հավաքականից կրած պարտությունները նորություն չեն։ Եվրոպայի 2012թ․-ի ընտրական փուլում Վայսը գլխավորում էր Սլովակիայի հավաքականը, և նրա գլխավորած ընտրանին պարտվեց Հայաստանի հավաքականին նախ Երևանում՝ 1-3 հաշվով, հետո նաև տանը՝ ջախջախիչ 0-4 հաշվով։ Վայսն այդ պարտությունները մինչ օրս չի մոռացել։

«Մակեդոնիայի հավաքականի հետ խաղում եթե հաղթեինք կգնային Եվրոպայի առաջնություն, բայց պարտվեցինք ու մնացինք առանց ձեռքբերումների։ Կան պահեր, երբ երջանիկ ես լինում, կան նաև անհաջողության պահեր։ 2010թ․-ին երջանիկ էինք, Սլովակիայի հավաքականը ընտրական փուլի վերջին խաղում հաղթանակի հասնելու դեպքում աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք կբերեր։ Ամեն ինչ, կամ ոչինչ։ Ու հաղթեցինք Լեհաստանի հավաքականին, աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերեցինք։ Իսկ արդեն հաջորդ շրջափուլում հանդիպեցինք այս նույն Հայաստանի հավաքականին։ Երկու անգամ պարտվեցինք։ Թիմը չկարողացավ առաջադիմել, ես լքեցի պաշտոնս։ Կյանք է։ Բայց այսօր կարծես տրագիկոմեդիա լիներ․ 4 անգամ հանդիպել եմ Հայաստանի հավաքականին, դրանցից երեքում պարտվել եմ։ Անհավատալի է ինձ համար։ Վրաստանի հավաքականի համար՝ ևս։ Բայց մենք պարտվեցինք կարգապահության բացակայության պատճառով»,- եզրափակել է 56-ամյա մարզիչը։

Վլադիմիր Վայսը գլխավորել էր Վրաստանի հավաքականը 2016թ․-ին։ Նրա գլխավորությամբ Վրաստանի ընտրանին անցկացրել է 47 հանդիպում, տարել 16 հաղթանակ, կրել նույնքան պարտություն և 15 հանդիպում ավարտել ոչ-ոքի։

Թեմայի այլ նորություններ