ՎԶԵԲ-ը 20 մլն եվրոյով կֆինանսավորի «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    30 կմ/ժ
  • Լոռի 18°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    16 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

ՎԶԵԲ-ը 20 մլն եվրոյով կֆինանսավորի «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՎԶԵԲ-ը 20 մլն եվրոյով կֆինանսավորի «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Պապոյանի նախագահությամբ հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասինե օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի:

Նշվել է, որ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019 թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) և տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:

Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

Ծրագրի նպատակն է՝ ապահովել Երևան քաղաքում գործող տրանսպորտային ցանցի բարելավման առաջնահերթությունը, քաղաքացիների անվտանգ ուղևորափոխադրումները, ինչպես նաև բարելավել ուղևորափոխադրումների սպասարկման որակը, վերահսկողության մակարդակը, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը:

Բանախոսը պատասխանել է պատգամավորների հարցերին: Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Թեմայի այլ նորություններ