Վարչապետ Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    49%
    9 կմ/ժ
  • Լոռի 22°C
    51%
    5 կմ/ժ
  • Տավուշ 26°C
    55%
    7 կմ/ժ
  • Արարատ 27°C
    32%
    13 կմ/ժ
  • Սյունիք 26°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    37%
    13 կմ/ժ
  • Արցախ 26°C
    53%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 384.1006
  • Ռուբլի = 4.82794
  • Դոլար = 386.523

Վարչապետ Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մայիսի 16-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են ավելի քան չորս տասնյակ երկրների առաջնորդներ և պատվիրակությունների ղեկավարներ:

Հյուրերին գագաթնաժողովի սկզբում դիմավորել են Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի շրջանակում ելույթ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը և այլք:

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը մասնակցել է ժողովրդավարության թեմայով կլոր-սեղան քննարկմանը:

Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվել են մայիսի 17-ին:

Թեմայի այլ նորություններ