ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերի առաջմղմամբ. Կոստանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    11 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    6 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերի առաջմղմամբ. Կոստանյան

ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերի առաջմղմամբ. Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն, հայեցակարգից իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ՝ ՀՀ վարչապետի արած հայտարարությանը։

«Թե՛ ՌԴ-ի, և թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերի առաջմղմամբ։ Այս տրամաբանությունը կարող է դուր գալ մեր որոշ գործընկերներին, որոշների էլ կարող է դուր չգալ»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում՝ Կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս անդրադարձ էր կատարել նաև հայ-ռուսական հարաբերություններին։

 «Պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։ Դա նույնքան ցավոտ է, որքան մեր ներքին տրանսֆորմացիան՝ պատմական Հայաստանից իրական Հայաստան: Պետք է ամեն բան անել այդ տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար, և մենք ՌԴ-ի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,- ասել էր նա:

Թեմայի այլ նորություններ