«Հայաստանի տարածքում գտնվող ռուս զինծառայողներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը»․ Դաշնային խորհրդից ՀՀ իշխանություններին հորդորել են Անդրկովկասը չվերածել մշտական լարվածության օջախի
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    11 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    14 կմ/ժ
  • Արարատ 27°C
    23%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    16 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    11 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

«Հայաստանի տարածքում գտնվող ռուս զինծառայողներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը»․ Դաշնային խորհրդից ՀՀ իշխանություններին հորդորել են Անդրկովկասը չվերածել մշտական լարվածության օջախի

«Հայաստանի տարածքում գտնվող ռուս զինծառայողներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը»․ Դաշնային խորհրդից ՀՀ իշխանություններին հորդորել են Անդրկովկասը չվերածել մշտական լարվածության օջախի

Հայաստանի տարածքում գտնվող ռուս զինվորականներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, նրանց դուրսբերումը կհանգեցնի լարվածության մեծացման, Երևանը նույնիսկ չպետք է մտածի ռուսական զորքերը դուրս բերելու մասին, Տելեգրամի իր ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի  պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Բոնդարևը։

«Հայաստանի իշխանությունները մտադիր են իրենց ուժերով ամբողջությամբ վերահսկել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետը, այդպես են  նրանք հայտարարել։ Դե ինչ, դա նրանց որոշումն է, մենք պարտավոր ենք այն հարգել, մանավանդ, որ այդ որոշումը լավ մտածված է»,- նշել է Բոնդարևը։

Նա միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ դա ոչ բարեկամական քայլ է։

«Սա իրականում Հայաստանի դանդաղ ու հաստատուն անկումն է դեպի  ոչ բարեկամական հարթություն, իսկ պատճառը արևմտյան էմիսարների ազդեցությունն է, որոնք Հայաստանի վաչապետին եվրոպական լուսավոր ապագա են «խոստանում», ինչպես նաև «պաշտպանություն» Ադրբեջանի տարածքային պահանջներից»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը։

«Սա վտանգավոր ուղի է, որը Անդրկովկասը կվերածի լարվածության և մշտական ​​հակամարտությունների օջախի, ինչը ռուսական կողմը բոլորովին էլ չի ցանկանում։

Հայաստանի տարածքում գտնվող մեր զինծառայողներն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը, այդ պատճառով է, որ նրանց դուրսբերումը կհանգեցնի լարվածության աճի։

Հայկական կողմը պետք է 7 անգամ չափի, մեկ անգամ կտրի։ Հայ ժողովուրդը նույնպես պետք է ուղիղ ու միջնորդավորված ազդի իր կառավարության վրա, հատկապես, որ նրանք սկսել են շատ հավատալ արևմտյան խոստումներին ու չեն հասկանում, որ դա կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստի։

Դրանք վտանգավոր քաղաքական խաղեր են, և ես հայաստանյան իշխանություններին խորհուրդ եմ տալիս, հանուն սեփական շահի ու կայունության, անգամ չմտածել  Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման մասին»,- հավելել է Բոնդարևը։

Թեմայի այլ նորություններ