Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 36 հոգի թողել է պաշտոնը. ովքեր կփոխարինեն փոխքաղաքապետերին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    11 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    17%
    15 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 36 հոգի թողել է պաշտոնը. ովքեր կփոխարինեն փոխքաղաքապետերին

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 36 հոգի թողել է պաշտոնը. ովքեր կփոխարինեն փոխքաղաքապետերին

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածած հայտարարությամբ միակողմանի խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ 2021թ.-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած «Համագործակցության մասին» հուշագիրը։

Սրան հետևել է Գյումրու համայնքապետարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պաշտոնյաների՝ սեփական դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից հրաժարվելու գործընթացը:

Գյումրու քաղաքապետարանում միանգամից թափուր է մնացել 36 հաստիք:

Աշխատանքից ազատվել է երկու փոխքաղաքապետ՝ Արթուր Պապիկյանն ու Վահագն Մկրտչյանը, նրանց օգնականներ Նարեկ Բեգզադյանն ու Գևորգ Յայլոյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Ալբերտ Մարգարյանը:

ՔՊ-ն հրաժարվել է նաև կարևոր և քաղաքի համար առանցքային նշանակություն ունեցող 5 բաժիններից ևս:

Աշխատանքից ազատված են Անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը, Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Նազելի Էլբակյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Գոռ Սարոյանը, Առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ Սևակ Խաչատրյանը, Տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանը, «Գյումրու ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Մաթևոսյանը:

Աշխատանքից ազատվածների թվում են նաև տարբեր բաժինների աշխատակիցները:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասաց՝ այս պահին 36 մարդ աշխատանքը կորցրել է, սակայն շնորհիվ իրենց արհեստավարժության կկարողանան արագ նոր աշխատանք գտնել:

«Բալասանյան դաշինք»-ը մինչ այս պահը պաշտոնական նշանակումներ չունի, չի էլ շտապում հստակեցնել, թե ինչպես է բաշխել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազատած 36 հաստիքը:

Ովքեր են փոխարինում, կամ ովքեր են կատարում երկու փոխքաղաքապետերի ու աշխատանքից ազատված բաժինների պետերի, նաև մյուս աշխատակիցների պարտականությունները՝ մեր հարցին համայնքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց՝ «Համայնքային ծառայության մասին» օրենքը կարգավորում է այդօրինակ բոլոր դեպքերը, և համայնքապետարանի կողմից բոլոր պահանջները պահպանվում են:

«Պետերի դեպքում՝ տեղակալները, որտեղ տեղակալ չկա՝ գլխավոր մասնագետը»,- ասաց Առաքելյանը:

Թեմայի այլ նորություններ