Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերով․ ԱԳ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերով․ ԱԳ փոխնախարար

Գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերով․ ԱԳ փոխնախարար

Թե՛ Ռուսաստանի Դաշնության,  թե՛ մնացած գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանն առաջնորդվում է իր պետական շահերն առաջ մղելու սկզբունքով։

Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն՝  պատասխանելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին հարցին։   

«Այս տրամաբանությունը կարող է դուր գալ մեր որոշ գործընկերների, որոշ գործընկերների կարող է դուր չգալ, բայց սա այն ուղենիշն է, որը մենք ունենք»,- ընդգծեց փոխնախարարը։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել և նաև հավելել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:

Թեմայի այլ նորություններ