Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    9 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    13 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին

Եթե «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահները դուրս գան, Լարսը կփակվի՞. հարց՝ Պապոյանին

«Ես հիմա չեմ տեսնում որևէ հիմնավոր ու օբյեկտիվ պատճառ, այդ թվում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե ինչու Լարսը պետք է փակվի»։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Դիտարկմանը, որ ռուսական կողմը հնարավոր է հայտարարի՝ «եթե Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանից հանում է ռուս սահմանապահներին, ապա Ռուսաստանն էլ Լարսից հանում է հայկական մեքենաները», նախարարը հարցն ընդունեց ծիծաղով և ինքը հարց հնչեցրեց՝ «Դուք կարծո՞ւմ եք, որ դա հիմնավոր պատճառ է»։

Ըստ նրա՝ այս պահին քննարկվում է տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցը։

«Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, մենք կողմ ենք ՀՀ-ին, և եթե մեր շահը պահանջում է, որ մեր ապրանքները պետք է վաճառվեն արաբական աշխարհում, Ճապոնիայում, Ասիայում, Եվրոպայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում և տարբեր երկրներում, պետոք է վաճառվեն ուրեմն: Պետք է ամեն ինչ անենք՝ ըստ մեր հնարավորությունների ու պոտենցիալի»,- շեշտեց նա:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել:

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,- նշել էր նա:

Թեմայի այլ նորություններ