Երևանի քաղաքապետը Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    19%
    11 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    14 կմ/ժ
  • Արարատ 27°C
    23%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    16 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    11 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Երևանի քաղաքապետը Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետը Հովհաննես Չեքիջյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի առթիվ վերջինիս պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Այդ մասին տեղեկանում ենք Տիգրան Ավինյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:
 
«Ներկա էի Հայաստանի ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 95-րդ հոբելյանի միջոցառմանը:
 
Սիրելի՛ մաեստրո, Ձեր ուժն ու եռանդն իսկապես նախանձելի են և օրինակելի:
 
Շնորհակալ ենք հայ երգարվեստում Ձեր ունեցած ներդրման համար, լիահույս եմ, որ «Արգիշտի առաջին» հուշամեդալն իր ուրույն տեղը կգտնի ձեր մյուս մեդալների և մրցանակների շարքում»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ հոբելյանական երեկոյից:

Թեմայի այլ նորություններ