Դիտորդները ՀՀ եկել են բավականին բարդ իրավիճակում և պատասխանատու ժամանակահատվածում. Վաղարշակ Հակոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    7 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Դիտորդները ՀՀ եկել են բավականին բարդ իրավիճակում և պատասխանատու ժամանակահատվածում. Վաղարշակ Հակոբյան

Դիտորդները ՀՀ եկել են բավականին բարդ իրավիճակում և պատասխանատու ժամանակահատվածում. Վաղարշակ Հակոբյան

ԵՄ-ն ավելացնում է Հայաստանում իր դիտորդների թիվը, ինչն Ադրբեջանում դժգոհություններ է առաջացնում. լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց.

«Ես դժգոհությունների մասին չգիտեմ, բայց առաջարկում եմ մեզ կենտրոնանալ պրոցեսի վրա, որը տեղի է ունենում: Ես կարծում եմ՝ դիտորդները Հայաստանի Հանրապետություն եկել են բավականին բարդ իրավիճակում և բավականին պատասխանատու ժամանակահատվածում, և մենք շատ դրական ենք գնահատում այդ քայլը. սա նաև այդ պրոցեսի շարունակությունն է»:

Արձագանքելով այն հարցին, թե դիտորդների թվի ավելացումը որքանով կամրապնդի Հայաստանի անվտանգային վիճակը՝ Վաղարշակ Հակոբյանը նշեց. «Հայաստանի անվտանգային իրավիճակը կամրապնդի խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը մենք նախաձեռնել ենք և այդ ուղղությամբ շարժվում ենք»:

Հիշեցնենք՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր համաձայնել է ուժեղացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը և ընդլայնել դրա կազմը` 138-ից հասցնելով 209-ի:

Թեմայի այլ նորություններ