ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը և ԱԳՆ-ների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: