Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանը Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ համագործակցային կապերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 18°C
    61%
    8 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    62%
    13 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    8 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    53%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    43%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանը Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ համագործակցային կապերը

Կարոլին Գեգինատի հետ հանդիպմանը Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և ՀՀ համագործակցային կապերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Հակոբ Վարդանյանն երեկ ընդունել են Կարոլին Գեգինատի՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են 3 առանցքային հարցեր. գյուղատնտեսության ոլորտի՝ մասնավորապես՝ ոռոգման ջրի հասանելիության, էներգետիկ ոլորտում կատարելագործման և տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ։
 
Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև եղած սերտ համագործակցային կապերը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ ու կառուցվածքային ոլորտներում բանկը լավագույն գործընկերներից է։
 
Հյուրերն առաջարկել են թվարկված ոլորտներում սեփական տեսլականները և ծրագրերը։ Հիմնվելով սեփական ուսումնասիրությունների վրա` ներկայացվել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծումների ուղղությունները։
 
Էներգետիկայի ոլորտին վերաբերող ծրագրին անդրադառնալով՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ գործուն քայլեր են իրականացվում նոր տեխնոլոգիաների ներդնման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր հանդիպումներ և քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։

Թեմայի այլ նորություններ