500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» . երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    11 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» . երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» . երեք անձ կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ուրիշի գույքը վնասելու և թմրամիջոցների՝ իրացնելու նպատակով ապօրինի շրջանառության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2022թ. հուլիսի 29-ին ստացվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողի զեկուցագիրը՝ Մեղրի քաղաքում մի խումբ անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաք շարժվելու վերաբերյալ:

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 04:30-ին, Կապան քաղաքի գազալցակայանում ոստիկանության ծառայողները, օրենքով սահմանված կարգով, հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդից պահանջել են դադարեցնել ավտոմեքենայի ընթացքը: Վերջինս, չենթարկվելով իրավապահների կողմից ներկայացված պահանջին, փախուստի դիմելու նպատակով, շարունակել է մեքենայի ընթացքը և բախվել ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Լադա-Նիվա» մակնիշի տրանսպորտային միջոցին, ապա՝ Ոստիկանության ծառայողի կողմից վարած «Օպել Աստրա», այնուհետև՝ գազալցակայանում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին, ինչից հետո «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները ոստիկանության ծառայողների կողմից դուրս են բերվել, որի ընթացքում վարորդը կրկին փորձել է փախուստի դիմել, սակայն բախվել է գազալցակայանի պատին:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը)  և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ երեք անձինք ձերբակալվել են:

Վարութային և քննչական գործողությունների ընթացքում «ԳԱԶ-24» մակնիշի տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 500գ «ափիոն» և 455գ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, նշանակվել են դատաապրանքագիտական, դատաքիմիական, նարկոլոգիական, քրեագիտական, տոկսիկոքիմիական փորձաքննություններ։

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումների հիման վրա նշված անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Թեմայի այլ նորություններ