Հայկական մշակութային երեկո Սերբիայի Բելգրադ մարզի Սոպոտ քաղաքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    25%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    34%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Հայկական մշակութային երեկո Սերբիայի Բելգրադ մարզի Սոպոտ քաղաքում

Հայկական մշակութային երեկո Սերբիայի Բելգրադ մարզի Սոպոտ քաղաքում

Նոյեմբերի 26-ին Սոպոտի մշակույթի տան տնօրեն՝ Սյուզաննա Անաստասով Մարկովիչի աջակցությամբ և Անժելա Նեդելկովիչի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայկական երեկո:

Հնչեցին Հայաստանի Հանրապետության «Մեր հայրենիք» և Սերբիայի Հանրապետության «Боже правде» օրհներգերը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցան  տնօրեն Սյուզաննա Անաստասով Մարկովիչը, Սերբիայի Հայ համայնքի նաագահ Սամվել Այվազյանը և նկարչուհի Անամարիա Վարդապետյանը:

Սյուզաննա Անաստասով Մարկովիչը իր խոսքում նշեց մեր երկար տարիների համգործակցությունը, կազմակերպված բազմաթիվ միջոցառումները:

Սամվել Այվազյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալական խոսքը հղեց կազմակերպիչներին և իր հիացմունքն  արտահայտեց նման նախաձեռնության համար:

Հայկական երեկոյի շրջանակներում ընդգրկված էր նաև հայ նկարչուհի՝ Անամարիա Վարդապետյանի ցուցահանդեսը՝ Human Touch,որի մասին իր ելույթում նա նշեց և ներկայացրեց բովանդակությունը ներկաներին:

Երաժշտական մասում  դաշնակահար Անժելա Նեդելկովիչը նվագակցեց  Սերբիայի Ազցային թատրոնի օպերային  երգչուհի Տատյանա Ռիստիչին, որը կատարեց  «Ամպի տակից ջուր է գալիս»-Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից, Մակար Եկմալյանի «Սուրբ,սուրբ»-Պատարագ, «Անձրևն եկավ»-Կոմիտաս, «Ով,սիրուն,սիրուն»-ժողովրդական երգ, «Արաքսի երգը»-Արտեմի Այվազյան) և Սոպոտի մշակույթի տան երաժշտական խմբի անդամներին («Էրեբունի-Երևան»-Էդգար Հովհաննիսյան) երգերը:

Լսելով նրանց, հայերս  հիացած էինք երգիչների մաքուր հայերենով կատարումներից՝ այնքան լավ էին երգում,այնքան ճիշտ էին արտահայտում ամեն բառ, կարծես երգողները հայեր էին և ոչ թե սերբուհիներ:

Երեկոն վարում էր մշակույթի տան թատերական և երաժշտական խմբերի անդամ Ալեքսեյ Շեպետկովսկին,ով ծանոթացրեց հյուրերին Հայաստանի աշխարհագրական դիրքին, ավանդույթներին, ինչպես նաև նշեց,որ Հայաստանն առաջինն է 301թ. ընդունել քրիստոնեությունը, որ Մեսրոպ Մաշտոցը դեռ 5-րդ դարում ստեղծել է հայկական այբուբենը:

Ամբողջ երեկոյի ընթացքում զգացվում էր հայկական շունչը, ողողած Հայաստանի տեսարժան վայրերի նկարներով, հայկական դրոշներով և գերբով, տարբեր հայկական խորտիկներով, որը պատրաստել էին Անժելա Նեդելկովիչը և  Բելգրադի «Դվին» հայկական ռեստորանը:

Հյուրերը շատ հաճելի երեկո անցկացրեցին՝ ունկնդրելով հայկական երգն ու երաժշտությունը և համտեսելով տարբեր հայկական ավանդական ուտեստներ, ինչպես նաև հայկական կոնյակ: Բոլորն էլ իրենց հիացմունքն ու շնորհակալական խոսքն էին արտահայտում: Շատերի մոտ նույնիսկ հետաքրքրություն առաջացավ այցելել Հայաստան:

Թեմայի այլ նորություններ