Շարունակում ենք ջանքերը Փառուխից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արցախի նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    16%
    11 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    28 կմ/ժ
  • Լոռի 18°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    16%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Շարունակում ենք ջանքերը Փառուխից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արցախի նախագահ

Շարունակում ենք ջանքերը Փառուխից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել:

Քննարկվել են Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու դրանց հնարավոր ազդեցությունն Արցախի վրա:

Շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, նախ, զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը՝ ընդգծելով, որ որոշակի լարվածության ֆոնին վերջին օրերին օպերատիվ-մարտավարական իրավիճակը հարաբերական կայուն է:

Երկրի ղեկավարը նշել է, որ շարունակվում են ակտիվ ջանքերի ներդրումը Արցախում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ, և այդ առումով միտումները բավականին դրական են:

«Իհարկե, ռուսական կողմի հետ շարունակում ենք ջանքերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից և Քարագլխի բարձունքից ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ: Կուզեի միաժամանակ փաստել, որ Ռուսաստանի Դաշնությունը քանիցս վերահաստատել է իր հանձնառությունը երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը խաղաղապահ զորակազմի ու ռազմաքաղաքական այլ մեխանիզմների միջոցով: 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի դրույթները շարունակում են գործել, և այդ տրամաբանության հիման վրա մեր հայրենիքում շարունակելու ենք մեր խաղաղ կյանքի կառուցումը՝ միևնույն ժամանակ մշտապես բարելավելով մեր անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների արդյունավետությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը շեշտել է նաև, որ հաշվի առնելով նոր իրողությունները և մարտահրավերները լայն տարածաշրջանում՝ Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու երկրի պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ տարբեր ծրագրերի իրականացումը:

Նիստում քննարկվել է նաև խորհրդարանական ուժերի ներգրավմամբ Ազգային ժողովում հասարակական-քաղաքական բաց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որի նպատակն է հանրային տարբեր շրջանակների հետ պարբերաբար հաղորդակցության ու քննարկումների կազմակերպումը՝ երկրում ստեղծված ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հարթակին առաջիկայում կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ դիմելով ԱԺ աշխատակազմին:

Անվտանգության խորհրդի հերթական նիստում քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ