Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր, իրականությունը չէր արտացոլում․ Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի հայտարարության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    30 կմ/ժ
  • Լոռի 18°C
    67%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    67%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    21 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    52%
    13 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    16%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    30%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր, իրականությունը չէր արտացոլում․ Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի հայտարարության մասին

Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր, իրականությունը չէր արտացոլում․ Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի հայտարարության մասին

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հայտարարությունը միանշանակ չէր արտացոլում Լաչինի շուրջ ստեղծված իրական իրավիճակը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով օրեր շարունակ նստացույց է անում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց:

«Մեղմ ասած՝ նախընտրելի հայտարարություն չէր: Այսինքն՝ բնականաբար, հաշվի առնելով իմ կարգավիճակը որոշակի գնահատականների հարցում զսպվածություն եմ ցուցաբերում, բայց այն, որ ՌԴ հայտարարությունը իրականությունը չէր արտացոլում, սա ինձ համար միանշանակ է: Պատճառների մասին կարող եմ ուղղակի ենթադրել. հաշվի են առել տարբեր շահեր, փոխկապակցվածություններ, հնարավոր ռիսկեր, բայց սա իրենք պետք է մեկնաբանեն, թե ինչու են այդպիսի հայտարարություններ արել»,- ասաց Բեգլարյանը:

Ադրբեջանն այսօր իր գործողությունների հետևանքով փակուղում է  հայտնվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով երեկ կայացած ՄԱԿ-ի ԱԽ նիստը:

«Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չէր սպասում նման արձագանքի: Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, որոնք հասու են ՀՀ-ին և որոնք Հայաստանին չեն ներքաշի մեկ այլ պրոցեսի մեջ, շարունակել այս ուղղությամբ աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում ՌԴ ներկայացուցչի ելույթը՝ Սիմոնյանը պատասխանեց.

«Ելույթը գնահատում եմ բացասական, որովհետև համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել, դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն: Կարծում եմ՝ կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ չի կարողանում և չի ուզում:

Ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ ՌԴ-ի կողմից լիներ արձագանք, ու հնչեր գնահատականը: Երևի այն պատճառով, որ հենց ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, այսինքն՝ նրանք այդ ձևով ուզում են իրենց վրա շատ պատասխանատվություն չվերցնել»:

Թեմայի այլ նորություններ