Կանադան մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում․ ո՞վ է Երևան ուղարկված կանադացի դիվանագետը
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    62%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    23%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    22%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    22%
    4 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 20°C
    46%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Կանադան մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում․ ո՞վ է Երևան ուղարկված կանադացի դիվանագետը

Կանադան մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում․ ո՞վ է Երևան ուղարկված կանադացի դիվանագետը

Արցախում հայության բռնի տեղահանման և էթնիկ զտման ֆոնին աշխարհում՝ մեծությամբ երկրորդ երկիրը փորձում է իր ազդեցությունը մեծացնել տարածաշրջանում։ Տարածաշրջանի երկրներից Հայաստանում առաջին դեսպանությունը բացելով Կանադայի կառավարությունը հայտարարում է, թե նպատակ ունի խորացնել հայ-կանադական հարաբերությունները, մինչդեռ Կանադայում հայկական լոբբինգով զբաղվող և Կանադայի կառավարության հետ սերտ կապեր ունեցող մեր աղբյուրների պնդմամբ, այս կերպ Կանադայի իշխանությունները փորձում են կոնկրետ ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության վրա՝ ի հակակշիռ Մոսկվայի։

NEWS.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ  Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերները արդեն իսկ ժամանել է Երևան, թեև պաշտոնապես հայտարարվում էր, որ նրա այցը նախատեսվում է հաջորդ ամիս։

Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերների դիվանագիտական կարիերայի, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի առնչությամբ նրա հայտնած դիրքորոշումների, Հայաստանում դեսպանություն բացելու հրատապության պատճառների վերաբերյալ մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են հայտնել։

Նշենք, որ Թերները 2002թ․ աշխատել է Կանադայի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում՝ Արևելյան և Հարավային Աֆրիկայի հետ կապերի, այնուհետև Մերձավոր Արևելքի հետ կապերի բաժնում, եղել է մահմեդական համայնքների աշխատանքային խմբի անդամ։ 2004-2019թթ․ Էնդրյու Թերները դիվանագիտական առաքելություն է իրականացրել հակամարտության մեջ գտնվող երկրներում՝ այդ թվում Սիրիայում (2011-2012), Աֆղանստանում (2013-2015), Պակիստանում (2015-2017), Իրաքում (2017-2019): Վերջին շրջանում նա զբաղեցրել է Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի փոխտնօրենի, ապա նաև տնօրենի պաշտոնը:

Մեզ հայտնի դարձավ, որ Թերները քաջատեղյակ է հայ-ադրբեջանական հակամարտությանը և կոնկրետ դերակատարում է ունեցել 2022թ․ սեպտեմբերյան ռազմական գործողությունների վերաբերյալ Կանադայի պաշտոնական արձագանքի «ձևավորման» և խնդրի առնչությամբ բանակցություններ է վարել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ։

Թերները հայ-ադրբեջանական կոնֆլիկտով սկսել է «զբաղվել» 2020թ. 44 օրյա պատերազմից հետո, իսկ արդեն 2022թ․ սեպտեմբերյան պատերազմից հետո, զբաղեցնելով Եվրոպայի և Եվրասիայի բաժնի տնօրենի պաշտոնը, Կանադայի խորհրդարանում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հակամարտության վրա Կանադայի ազդեցության հնարավոր լծակները։

Մասնավորապես՝ 2022թ․ սեպտեմբերի 28-ին Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, քննարկելով 2022թ․ սեպտեմբերյան էսկալացիան, Թերները նշել է, որ կողմերը միմյանց են մեղադրում հարձակման համար։ Հարցուպատասպանի ժամանակ նա պարզաբանել է, որ Կանադայի իշխանությունները չունեն հստակ փաստեր, թե որ կողմն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, քանի որ սահմանին միջազգային ներկայություն չի եղել։ Կանադացի պաշտոնյայի խոսքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին, երբ Ռուսաստանի միջնորդությամբ կնքվեց եռակողմ համաձայնագիր,  ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո դուրս մղվեց գործընթացներից։ Թերները, դիվանագետին բնորոշ զգուշավորությամբ նշել է, որ Կանադան պետք է երկկողմ դրական հարաբերություններ պահպանի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման համար հարկավոր է սահմանազատում իրականացնել և հստակեցնել երկու երկրների սահմանները։ Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, պաշտոնյան նկատել է, որ դա թույլ կտա զարգացնել տարածաշրջանային տնտեսական կապերը։ Սակայն ըստ նրա՝ ներկայումս Թուրքիան ավելի շատ շահագրգռված է ոչ թե ապահովելու տնտեսական ինտեգրացիան, այլ ցանկանում է Ադրբեջանի համար դեպի Նախիջևան մուտք ապահովել։

«Երևանում հնարավորինս շուտ Կանադայի դեսպանատան բացումն առաջնահերթություն է  և մենք գործադրում ենք բոլոր ջանքերն այս նպատակին հասնելու համար»,-իր խոսքում նշել է Թերնորը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախքան Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հոկտեմբերին, Թերները Հայաստանում փակ հանդիպումներ է սկսել հայաստանյան քաղաքական շրջանակների հետ։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Կանադան պատրաստվում է 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված հայերին:

Թեմայի այլ նորություններ