Արցախում ձյան հետևանքով 3 անասնաֆերմայի և մեկ բնակելի տան տանիք է փլուզվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    22%
    4 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    37%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    14 կմ/ժ
  • Արարատ 26°C
    23%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    16 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    19%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    19%
    11 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.20378
  • Դոլար = 388

Արցախում ձյան հետևանքով 3 անասնաֆերմայի և մեկ բնակելի տան տանիք է փլուզվել

Արցախում ձյան հետևանքով 3 անասնաֆերմայի և մեկ բնակելի տան տանիք է փլուզվել

Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ մարտի 21-ին, Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը: Տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան:

Փլուզման հերթական ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Մարդկային տուժածներ չկան:

Ծովատեղում փլվել է նաև թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է:

Նշված ահազանգերի վերաբերյալ հողորդումները փոխանցվել են Մարտունու շրջանի ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Թեմայի այլ նորություններ