Արցախում անդադար տեղացող ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում. Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    45%
    30 կմ/ժ
  • Լոռի 18°C
    64%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    66%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    23%
    18 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    50%
    16 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    11 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    48%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 384
  • Ռուբլի = 4.22617
  • Դոլար = 388

Արցախում անդադար տեղացող ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում. Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին

Արցախում անդադար տեղացող ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում. Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին:

Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած՝ Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից ՝

  1. Արցախի Հանրապետության պետական մարմինների և պետական կազմակերպությունների (այդ թվում՝ ուսումնական հաստատությունների) ղեկավարներին հանձնարարվել է տնօրինվող հաստատությունների աշխատակազմերի միջոցով սեփական միջոցների հաշվին կազմակերպել այդ հաստատությունների շենքերի ու հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:
  2. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ տանել հանրապետության ընդհանուր օգտագործման (միջպետական, հանրապետական և տեղական նշանակության) ճանապարհների ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ և այդ մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել Արցախի տեղեկատվական շտաբին՝ հրապարակելու նպատակով:
  3. Ստեփանակերտի քաղաքապետին առաջարկվել է բացի համայնքային կազմակերպությունների ներուժից, Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել նաև մասնավոր սեկտորի գործատուների աշխատուժն՝ իրենց աշխատավայրերի հարակից տարածքները սեփական միջոցներով ձնամաքրելու ձևով:
  4. Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է ղեկավարվել սույն հրամանագրի դրույթներով: 

Թեմայի այլ նորություններ