Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    73%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    73%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    73%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    66%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից տեղեկացավ, որ 2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև՝ վնասել տեղակալի ձեռքը: ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի և նրա կողմնակիցների հետ: Տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով հարվածներ են հասցրել միմյանց և մարմնական վնասվածքներ պատճառել: Պարզվել է նաև, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածներ է հասցրել և վնասել տեղակալի կողմից վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Զարթոնք գյուղի 4 բնակիչ ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. 
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ