Ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ, ընդունվել 63-ը. ԿԳՄՍ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ, ընդունվել 63-ը. ԿԳՄՍ

Ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ, ընդունվել 63-ը. ԿԳՄՍ

2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը ներկայացրած 2 դիմումները ստորագրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88 Է: Տեղեկացնենք, որ 88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64 դիմորդ. նրանցից 63-ն ընդունվել է: 88-ից 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդների հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են:
 
Ինչ վերաբերում է դրական միավոր ստացած ու մրցույթից դուրս մնացած և լրացուցիչ մրցույթին չդիմած մյուս դիմորդներին, ապա նրանց որոշ մասն արդեն ընդունվել է այլ բուհեր, մյուսներն էլ կարող են դիմել հեռակա ուսուցման համակարգ։
 
 

‼️Մամուլի հաղորդագրություն ✅2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և...

Опубликовано ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Понедельник, 27 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ