Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    33%
    37 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    50%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    33%
    37 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    33%
    37 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    22 կմ/ժ
  • Արցախ 16°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52701
  • Դոլար = 388.163

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին:

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացի այցը մեր երկիր լավ առիթ է հայ-կանադական գործակցության օրակարգը քննարկելու համար և կարևորել այն հանգամանքը, որ Կանադան կիսում է ՀՀ բարեփոխումների տեսլականը: «Հայաստանը հավատարիմ է իր ժողովրդավարական օրակարգին և երախտապարտ է Կանադային, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մեր ժողովրդավարությանը սատարելու համար», - ասել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած 2020թ. պատերազմից հետո ստեղծված դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը հետևողական առաջ է գնում ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, ինչի մասին են վկայում միջազգային հեղինակավոր ընկերությունների գնահատականները:

Ստեֆան Դիոնը ՀՀ վարչապետին է փոխանցել Կանադայի վարչապետի ջերմ ողջույնները և ընդգծել, որ մեր երկիր է այցելել Հայաստան-Կանադա ռազմավարական երկխոսության հեռանկարները քննարկելու նպատակով: «Կանադան ՀՀ ժողովրդավարական օրակարգի հաստատուն աջակիցն է և հետաքրքրված է Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմամբ», - նշել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հզորացմանը և այդ համատեքստում հայ-կանադական գործընկերության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է կանադական կողմին դիտարկել Հայաստանում ճանապարհաշինության, ջրամբարաշինության, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, նաև կրթական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները: Ստեֆան Դիոնը հետաքրքրական է համարել առաջարկները և նշել, որ դրանք կներկայացնի Կանադայի վարչապետին ու կառավարությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման առնչությամբ, ինչպես նաև անդրադարձել միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում և ակնկալում է միջազգային գործընկերների օժանդակությունն այդ գործընթացին:

Կողմերն ընդգծել են ժողովրդավարական հաստատությունների կարևորությունը անվտանգային մարտահրավերների սպասարկման համատեքստում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Կանադայի հետ ակտիվ աշխատել քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար համատեղ օրակարգի և ծրագրերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել գործընկերոջը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Թեմայի այլ նորություններ