Վահան Բադասյանը ձերբակալվել է. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    20 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    77%
    24 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    87%
    6 կմ/ժ
  • Արարատ 18°C
    72%
    16 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    92%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    96%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    20 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 16°C
    80%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.49628
  • Դոլար = 389.501

Վահան Բադասյանը ձերբակալվել է. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար

Վահան Բադասյանը ձերբակալվել է. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Այդ մասին մի շարք ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում է ազատամարտիկը ձերբակալվել, ԱԱԾ-ից չպատասխանեցին:

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը երեկ «Եռաբլուր» պանթեոնում հայտարարել էր՝ սկսելու է կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով ֆիզիկապես վերացնելու գործընթաց:

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք է առաջադրել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Բադասյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 301-րդ հոդված)։ Պապիկյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։

Թեմայի այլ նորություններ