Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    97%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ

Արցախի քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանն այսօր Եռաբլուրում ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներ է հնչեցրել վարչապետի հասցեին` Նիկոլ Փաշինյանին «թշնամի» որակելով: Ավելի ուշ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:

Նշենք, որ Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաեւ թշնամու: Հարցին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան, Բադասյանն ասաց. 

«Տարբեր, ընդհուպ՝ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք... այո՛, զենքի միջոցով նաեւ... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»: Լրագրողների ճշտող հարցին, թե դա անհատնե՞րը պետք է անեն, Բադասյանը հայտարարեց, որ մեկը ինքը պատրաստ է դա անելու:

Թեմայի այլ նորություններ