Թուրքիայում վերջին 24 ժամվա կտրվածքով 35.335 թեստի արդյունքում այտնաբերվել է 914 նոր վարակակիր, 23 հիվանդ մահացել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    40%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    62%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    62%
    3 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    86%
    5 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    40%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    40%
    13 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    67%
    14 կմ/ժ
  • Արցախ 16°C
    86%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Թուրքիայում վերջին 24 ժամվա կտրվածքով 35.335 թեստի արդյունքում այտնաբերվել է 914 նոր վարակակիր, 23 հիվանդ մահացել է

Թուրքիայում վերջին 24 ժամվա կտրվածքով 35.335 թեստի արդյունքում այտնաբերվել է 914 նոր վարակակիր, 23 հիվանդ մահացել է

Թուրքիայի Առողջապահության նախարարությունը հրապարակել է վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ զարգացումները։

Ըստ այդմ՝ մեկ օրվա ընթացքում իրականացվել է 35.335 տեստ։ Հայտնաբերվել է 914 նոր վարակակիր, իսկ գրանցված ընդհանուր վարակակիրների թիվը հասել է 170.132-ի։

23 հիվանդ մահացել է, 2.647 հիվանդ՝ առողջացել։

Ընդհանուր մահերի թիվն այսպիսով հասել է 4.469-ի, իսկ առողջացածներինը՝ 137.969-ի։

Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի նահանգներից մեկում «ցավակցելու նպատակով այցելության» պատճառով 190 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Մեկ այլ վայրում էլ «բանակի քեֆի» հետևանքով է 58 հոգի վարակվել։

Նախարարը բնակչությանը հորդորել է պահպանել սահմանված կանոնները, հակառակ դեպքում վտանգ գնալով կմեծանա։

Թեմայի այլ նորություններ