Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 4800-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    20 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    89%
    4 կմ/ժ
  • Արարատ 23°C
    56%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    20 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    19 կմ/ժ
  • Արցախ 16°C
    88%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 4800-ը

Թուրքիայում COVID-19-ից մահացածների թիվն անցել է 4800-ը

Թուրքիայում հունիսի 14-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 15 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում արված 45․176 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.562 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 15 դեպք, իսկ ապաքինման 1.330 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 151.417 մարդ, իսկ 717 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 178․239, իսկ մահվան 4․807 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 632.171-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝  մարտի 17-ին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Թեմայի այլ նորություններ