Թունիսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    32%
    13 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    56%
    39 կմ/ժ
  • Լոռի 17°C
    90%
    10 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 28°C
    40%
    14 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    59%
    12 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    32%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    82%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    32%
    13 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    48%
    3 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    14 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.43363
  • Դոլար = 388.163

Թունիսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Թունիսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում  են, որ հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Թունիսի Հանրապետության նորանշանակ դեսպան Տարեկ Բեն Սալեմին (նստավայրը՝ ք․Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սալեմին պատասխատանու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Թունիսի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, առևտրի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ Բարձր է գնահատվել Հայաստանի և Թունիսի միջև միջազգային տարբեր հարթակներում, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ձևավորված համագործակցությունը։ Մտքեր են փոխանակվել նաև բարձրաստիճան շփումների ակտիվացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալ Մ. Սաֆարյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո։

Թեմայի այլ նորություններ