Ծակքար գյուղում կառուցվում է դեպի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    88%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    96%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    78%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    97%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    84%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.54073
  • Դոլար = 388.163

Ծակքար գյուղում կառուցվում է դեպի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհը

Ծակքար գյուղում կառուցվում է դեպի բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհը

Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում մեկնարկել եւ ընթանում են  բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարությունն ընթանում է ՀՀ կառավարոթւյան կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 18 միլիոն 200 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը:

Բնական քարե կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի կառուցումը ներառում է ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի տեղադրման, հենապատի ու ճեմուղու կառուցման եւ այլ կարգի աշխատանքներ: Շինարարությունն ընթանում է սեպտեմբերի 10-ից: Սեպտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել են հողի հանույթի եւ հեռացման եւ ծածկույթի հարթեցման  եւ մեկ հենապատի կառուցման աշխատանքները: Սկսվում է երկրորդ հենապատի կառուցումը եւ 150 մետր ճանապարհահատվածի սալիկապատումը: Այնուհետև կկառուցվի երկու ճեմուղի, որից մեկը կտանի դեպի բնական քարե կամուրջ, մյուսը՝ գետափի մոտ գտնվող խաչքար-հուշարձան: Նորակառույց ճանապարհը մեծապես կխթանի զբոսաշրջության աշխուժացմանը ինչպես Ծակքարում, այնպես էլ տարածքի մյուս համայնքներում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Ծակքարի բնական կամուրջ-հուշարձան տանող ճանապարհի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ   Գնել Սանոսյանը: Մարզպետն աշխատանքների դիտարկումից հետո  շինարարներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:

Թեմայի այլ նորություններ