Տնտեսվարողները չե՞ն իրազեկվել․ ՀՀ պարետի որոշումը համատարած խախտվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    6 կմ/ժ
  • Լոռի 14°C
    100%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    93%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    71%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    66%
    4 կմ/ժ
  • Արցախ 19°C
    60%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Տնտեսվարողները չե՞ն իրազեկվել․ ՀՀ պարետի որոշումը համատարած խախտվում է

Տնտեսվարողները չե՞ն իրազեկվել․ ՀՀ պարետի որոշումը համատարած խախտվում է

Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ պարետի հուլիսի 31-ին ընդունված մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» թիվ 63 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին թիվ 230-Ն որոշումից, այսուհետ տնտեսվարողները յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ պետք է իրականացնեն սեղանի մակերեսի ախտահանում։ Ցավոք, ինչպես պարզել է InterLur.com լրատվական գործակալությունը իրականացված լրագրողական ստուգայցի արդյունքում, ոչ բոլոր տնտեսվարողներն են առաջնորդվում ՀՀ պարետի սահմանված կանոններով և որոշումներով։

Մեր լրագրողը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրել է դիտարկումներ մի շարք փոքր խանութ-կրպակներում։ Քիչ չէին դեպքերը, երբ տնտեսվարողները տեղում ուղղել էին սխալը և իրականացրել սեղանի մակերեսի ախտահանում հաճախորդի սպասարկելուց առաջ։ Որոշ տնտեսվարողներ էլ հրաժարվեցին ախտահանել սեղանը, առաջ քաշելով ծիծաղելի պատճառաբանություններ՝ իրազեկված չեն, քանի որ ոչ ինտերնետ ունեն, ոչ էլ դիտում են լրատվական հաղորդումներ։ Գրանցվել են նաև ագրեսիվ պահվածքի դեպքեր, երբ տնտեսվարողը մեր լրագրողից պահանջել է իրենց մոտ բերել որոշումը ընդունողին, կամ էլ բացահայտ հայտարարել է, որ նա չի ենթարկվում ընդունված որոշմանը և չի էլ պատրաստվում պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները։ Այս ամենի արդյունքում առաջանում է հարց՝ տնտեսվարողները պարզապես չե՞ն իրազեկվել ՀՀ պարետի նոր որոշման մասին, թե՞ այնուամենայնիվ գործ ունենք իրավախախտումների հետ:

Թեմայի այլ նորություններ