ՏԿԵ փոխնախարարն ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապի առկայությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    30%
    9 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    52%
    30 կմ/ժ
  • Լոռի 17°C
    92%
    11 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    82%
    5 կմ/ժ
  • Արարատ 29°C
    37%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    58%
    12 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    30%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    80%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    30%
    9 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    49%
    17 կմ/ժ
  • Արցախ 23°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.46052
  • Դոլար = 388.163

ՏԿԵ փոխնախարարն ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապի առկայությունը

ՏԿԵ փոխնախարարն ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապի առկայությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնսին և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Արմեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին և խոսելով երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական և գործընկերային հարաբերություններից՝ կարևոր է համարել ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը, ոլորտում կառավարության առաջնահերթությունները, նաև առավելությունները՝ Հայաստանը որպես տարանցիկ երկիր։

Հեդեր Բրնսը հետաքրքրվել է Լարսի ճանապարհահատվածի խնդիրներով, այդ ճանապարհին այլընտրանք ունենալու հնարավորության, Հյուսիս-հարավ ճանապարհի, Հայաստանի երկաթուղային ոլորտի առկա հնարավորությունների, երկաթուղու հետագա զարգացման ռազմավարության, օդային ճանապարհով բեռնափոխադրումներ կազմակերպելու և կարևոր այլ հարցերի մասին։

ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու խնդիրները։

Թեմայի այլ նորություններ