ՍՈւ-30 ինքնաթիռները ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում ամբողջ ՀՀ տարածքով։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուժան Ստեփանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու են Երևանի երկնքում վաղ առավոտից ռազմկանա ինքնաթիռներ երևում:
Ստեփանյանը սակայն չպարզաբանեց, արդյոք վարժանքներ միայն ՀՀ ԶՈՒ օդային ուժերն են կատարում, թե ռուսական կողմի հետ համատեղ է:
Նշենք, որ այս օրերին Նախիջևանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ մասշտաբայաին զորավարժություններ։