Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց մի խումբ քաղաքացիների հետ ծեծկռտուքից
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    24 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    87%
    5 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    31%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    24 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    61%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.52666
  • Դոլար = 388.163

Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց մի խումբ քաղաքացիների հետ ծեծկռտուքից

Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց մի խումբ քաղաքացիների հետ ծեծկռտուքից

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մանրամասներ ներկայացրեց առավոտյան մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած ծեծկռտուքից` նշելով, որ այն ծագել է այն բանից հետո, երբ հայհոյել են իրեն, հարվածել իր մեքենային: Այս մասին Գաբրիելյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի, որ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն ես իջնեմ: Երեք-չորսի դեմքն եմ շատ լավ հիշում, որ ծաղրական-խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում: Ես պատուհանները բարձրացնում եմ, ենթադրելով, որ ոստիկանությունը վերևից կգա, որպեսզի միջադեպ չլինի: Երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու շատ ուժեղ հարված է լինում մեքենային ու տեսանյութում էլ երևում է, որ պատուհանն իջեցնում եմ ու հարցնում` ով հարվածեց, արա՛: Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում, ես մեքենայից դուրս եմ գալիս ու մնացածն արդեն քաղաքացիները տեսել են»,- ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ընկած քաղաքացուն՝ պատգամավորը նշեց, որ տեսանյութը ոչ ամբողջական է ու այդ հատվածի սկիզբը ներկայացված չէ:

«Այնտեղ կա մի հատված, որտեղից երևում է, որ քաղաքացի է գետնին ընկած ու ես իրեն հարվածում եմ: Այդ քաղաքացին մոտեցավ ինձ, բռնել էր պիջակիցս, հենց այդ նույն հատվածում նոյեմբերի 9-ի գիշերը ծեծել էին Ազգային ժողովի նախագահին, իմ արձագանքն այն էր, որ պետք է ինքնապաշտպանվեմ: Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա: Իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ես էլ պատասխանել եմ»,- նշեց պատգամավորը:

Դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների միջև: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ վեճի ընթացքում ձվով հարված է հասցվում պատգամավորի գլխին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ու պատգամավորի միջև վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին պատգամավորի մեքենայի դիմացը` խոչընդոտելով նրա մուտքը խորհրդարան:

Թեմայի այլ նորություններ