Շուրջ 800,000 ԱՄՆ դոլար. «Հայաստան» հիմնադրամն ամփոփում է առցանց դրամահավաք-արշավի արդյունքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    60%
    2 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    59%
    11 կմ/ժ
  • Լոռի 14°C
    99%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    91%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    64%
    3 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    67%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    60%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    91%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    60%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    61%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.7003
  • Ռուբլի = 4.53656
  • Դոլար = 388.163

Շուրջ 800,000 ԱՄՆ դոլար. «Հայաստան» հիմնադրամն ամփոփում է առցանց դրամահավաք-արշավի արդյունքները

Շուրջ 800,000 ԱՄՆ դոլար. «Հայաստան» հիմնադրամն ամփոփում է առցանց դրամահավաք-արշավի արդյունքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

Հուլիսի 22ի դրությամբ հավաքագրվել է 800,030 ԱՄՆ դոլար, որից 695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռք բերմանը, շտապ օգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։

Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։

Մնացյալ գումարը ևս կուղղվի առողջապահական ոլորտի ծրագրերի օժանդակմանը:

Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի 18 երկրներից մեզ միացած ավելի քան 1000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին և բոլոր գործընկերներին վստահության և շարունակական աջակցության համար։

 

 

ENG⬇️ 📣Համահայկական հիմնադրամն ամփոփում է «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավի...

Опубликовано Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ Понедельник, 27 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ